Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները

Հայտնի են Խաչատրյանի մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները
09.06.2019 | 12:58

Երեկ ուշ երեկոյան հայտարարվել են Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի 1-ին փուլը հաղթահարած դաշնակահարների անունները: Ժյուրիի որոշմամբ 2-րդ փուլ է անցել 13 մասնակից՝ 8 երկրից: Այսպիսով՝ եզրափակիչ հասնելու համար կպայքարեն Այակա Մասեդան (Ճապոնիա), Սյոնգ Հյոն Լիմը (Հարավային Կորեա), Գեն Լին (Չինաստան), Արմեն Սարգսյանը (ԱՄՆ/Հայաստան), Աննա Գրոտը (Ռուսաստան), Ալեքսանդրա Ակիշինան (Ռուսաստան), Ճան Ճենյանը (Չինաստան), Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), Հռիփսիմե Աղաքարայանը (Հայաստան), Մյաո Գաոն (Չինաստան), Գայանե Ասլանյանը (Հայաստան), Չուն Վանը (Չինաստան), Պում Պրոմաչարտը (Թայլանդ)։


Նշված մասնակիցները մայիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենա մրցույթի 2-րդ փուլում՝ պարտադիր կատարման ծրագրում ներկայացնելով նաեւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ